Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Ամորձու մետախրոն քաղցկեղ
Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ մահացությունը ամորձիների քաղցկեղի ժամանակ մնում է բավականին ցածր մակարդակի վրա` 0,38/100000 բնակչության:
Գերմինոգեն ուռուցքների մոտ 60%-ը կազմում են ոչ սեմինոմաներ կամ խառը տիպի ուռուցքներ, իսկ 40%-ը` սեմինոմաներ: 2%-3% հիվանդների մոտ լինում են երկկողմանի ուռուցքներ [1]: Ուռուցքները քիչ ավելի հաճախ հանդիպում են աջ ամորձում, ինչը համապատասխանում է աջակողմյան կրիպտօրխիզմի ավելի տարածված լինելու փաստին: Մոտ 2%-3% դեպքերում ուռուցքները երկկողմանի են և ի հայտ են գալիս կամ միաժամանակ կամ հաջորդաբար: Սովորաբար երկկողմանի ուռուցքներն ունենում են միատեսակ հիստոլոգիական կառուցվածք: Bach-ը (1983) հետազոտել է 337 երկկողմանի ուռուցքների հյուսվածքաբանական հետազոտությունների արդյունքները և հայտնաբերել է, որ ամենատարածված հիստոլոգիական տիպն է հանդիսացել սեմինոման (48%): Երկկողմանի ոչ սեմինոմաներ հայտնաբերվել են 15% դեպքերում, տարբեր հիստոլոգիական տիպի գերմինատիվ ուռուցքներ` 15% դեպքերում, միատեսակ հիստոլոգիական տիպի ոչ գերմինատիվ ուռուցքներ` 22% դեպքերում [2]: Ամորձու ուռուցքով հիվանդների գրեթե 50%-ը անամնեզում նշում է կրիպտօրխիզմ (միակողմանի կամ երկկողմանի), ինչը համահունչ է այն դիտարկումներին, որը նույնիսկ միակողմանի կրիպտօրխիզմի դեպքում հաճախակի է հանդիպում երկկողմանի ամորձիների դիսգենեզիա: Այն հիվանդների մոտ, որոնց նախկինում կատարվել էր օրխէկտոմիա գերմինոգեն քաղցկեղի կապակցությամբ, ինչպես նաև անամնեզում կրիպտօրխիզմ ունեցողներին պարտադիր է երկարատև հսկողություն [3]:
Սեմինոմաների ժամանակ AFP-ի մակարդակը պետք է լինի նորմայի սահմաններում: Հակառակ դեպքում, չնայած հյուսվածքաբանական եզրակացությանը, ուռուցքները պետք է դիտվեն որպես ոչ սեմինոմաներ [4]:
Առաջնային ուռուցքի բուժման ստանդարտ է համարվում օրխոֆունիկուլէկտոմիան, որը պետք է կատարվի մինչև որևիցե այլ բուժում սկսելը: Միայն հիվանդի ծանր վիճակից ելնելով` պայմանավորված ուռուցքի տարածումով, ինչպես նաև AFP-ի կամ HCG-ի բարձր ցուցանիշների պարագայում ցուցված է անհապաղ սկսել համակարգային քիմիաթերապիան: Օրխոֆունիկուլէկտոմիան կատարվում է հիվանդի ընդհանուր վիճակը բարելավելուց հետո: Պահանջվում է հետվիրահատական շրջանում կատարել ուռուցքային մարկերների մոնիտորինգ յուրաքանչյուր 7-14 օրվա ընթացքում, մինչև իրենց մակարդակի կարգավորումը կամ նվազեցման դադարեցումը [5]:
Հիվանդ` Բ.Ա., 47տ., «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ուրոլոգիական կլինիկա է դիմել` գանգատվելով միակ ձախ ամորձու պնդացումից և ցավային զգացողությունից: Իրեն հիվանդ է համարում 1997թ-ից, երբ ՈւԱԿ-ում աջ ամորձու նորագոյացության կապակցությամբ կատարվել է աջակողմյան օրխոֆունիկուլէկտոմիա, ըստ հյուսվածքաբանական հետազոտության արդյունքի` ախտորոշվել է աջ ամորձու կլասիկ սեմինոմա, որից հետո հիվանդը ստացել է 4 կուրս քիմիաթերապիա, և հետագայում պարբերաբար հսկվել օնկոուրոլոգի կողմից: Հիվանդն ամուսնացած է, ունի 3 երեխա: 2011թ-ին հիվանդը ձախ ամորձու մեծացման և ցավերի կապակցությամբ դիմել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ուրոլոգիական կլինիկա: Ընդունման պահին հիվանդի ընդհանուր վիճակը բավարար էր, պերիֆերիկ այտուցներ և լիմֆադենոպաթիա չի հայտնաբերվել: Գոտկային շրջանը տեսանելի և պալպատոր անփոփոխ, բախման ախտանիշը 2 կողմից բացասական է: Վերցայլային շրջանը պալպատոր փափուկ է, անցավ, միզապարկը չի շոշափվում: Արտաքին սեռական օրգանների զննման ժամանակ բացակայում է աջ ամորձին, ձախ փոշտի խոռոչում շոշափվում է մոտ 5սմ չափսի, օվալաձև, պինդ կոնսիստենցիայի ձախ ամորձին, շոշափումը թույլ ցավոտ է: Մատ-ուղիղաղիքային հետազոտությամբ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:
Սոնոգրաֆիկ հետազոտություն – երիկամների չափսերը նորմայի սահմաններում են, մեզի արտահոսքը խանգարված չէ: Պարենխիման պահպանված է: Միզապարկը` առանց առանձնահատկությունների: Շագանակագեղձը չափերով 27 x 30 x 37մմ, դիֆուզ փոփոխված է, առկա են կալցիֆիկատներ կենտրոնական մասում, եզրերը հստակ են: Հետորովայնային լիմֆատիկ հանգույցները մեծացած չեն: Միակ ձախ ամորձին մեծացած է, չափսերը` 50 x 36մմ, էխոկազմությունն անհամասեռ է, թաղանթներում հայտնաբերվում է չնչին քանակությամբ հեղուկ:
ՀՇ – հեռավոր մետաստազներ և մեծացած ավշային հանգույցներ չեն հայտնաբերվել: Արյան և մեզի լաբորատոր հետազոտության տվյալներում նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: Ուռուցքային մարկերներ` կարցինոէմբրիոնալ անտիգեն – 2,0 նգ/մլ (նորման մինչև 4,0 նգ/մլ), α-ֆետոպրոտեին - 15,8 նգ/մլ (նորման մինչև 6,0 նգ/մլ), խորիոնային գոնադոտրոպին - 1,7 mIU/մլ (նորման մինչև 2,5 mIU/մլ):
Կատարված հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվեց միակ ձախ ամորձու նորագոյացություն:
Հիվանդին ողնուղեղային անզգայացման տակ կատարվել է օրխոֆունիկուլէկտոմիա ձախից: Պաթոհիստոլոգիական ախտորոշում` ամորձու կլասիկ սեմինոմա` մեռուկի օջախներով, ներաճած մակամորձի, ինվազիայով եզակի արյունատար անոթներ, pT2pNxpMx: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ:
Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում: Հիվանդին խորհուրդ է տրվել շարունակել համակարգային քիմիաթերապիան ՈւԱԿ-ում:
Եզրակացություն
Չնայած այն փաստի, որ սինխրոն, ինչպես նաև մետախրոն ամորձու ուռուցքների բուժումը միանման է, իսկ կանխատեսումները երկու դեպքում էլ բարենպաստ, անհրաժեշտ է երկարատև մոնիտորինգ օրխէկտոմիայից հետո, քանի որ կոնտրլատերալ ամորձում ուռուցքի զարգացման ռիսկը մնում է բարձր: Բարձր ռիսկի միջակայքը կազմում է 20 տարի:
Գրականություն
-
Huyghe E., Matsuda T., Thonneau P.. Increasing incidence of testicular cancer. Cancer 1997;80:1954-60, EBM IIb.
-
Schmoll H.J., Souchon R., Krege S., Albers P., Bayer J., Kollmannsberger C. et al. European Germ Cell Cancer Consensus Group. Ann Oncol 2004;15:1377-99.
-
Laguna M.P., Pizzocaro G., Klepp O., Algaba F., Kisbenedek L., Leiva O.. EAU guidelines on testicular cancer. Eur Urol 2001;40:102-10.
-
Albers P., Albrecht W., Algaba F. et al. European Urology 48 2005; 885-894.
-
Урология. Национальное руководство Под ред. Н.А.Лопаткина 2009. с.838-851.
Կարդացեք նաև
Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...
Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...
Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...
Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...
Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը` վարիկոցելեն, տղամարդկանց ընդհանուր պոպուլյացիայում հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Դրա առկայությունը կարող է ոչ մի կերպ չազդել սերմի ցուցանիշների վրա, սակայն հաճախ սերմնահեղուկում դիտվում են որոշակի...
Կանանց անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում սթրեսային անմիզապահությունը (բնորոշվում է որպես մեզի ակամա արտազատում միզապարկից ֆիզիկական ակտիվության, հազի...
Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...
Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում է մնալ մահացության ամենաշատ տարածված պատճառներից մեկը ինֆեկցիոն հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն